Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը սեպտեմբերի 25-ի նիստում մերժել է Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։

Նախորդ նիստում Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը՝ այն հիմքով, որ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակվա դիվանագիտական անձեռնմխելիությունը հաղթահարված չէ։