Ռուսաստանյան բանկն ու լիզինգային ընկերությունը հետաքրքրված են Հայաստանում աշխատանքով: Այդ մասին, այսօր` փետրվարի 8-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով Երեւանում Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հետ հանդիպումների արդյունքները:
Նշենք, որ հայկական շուկայում աշխատելու մտադրություն են հայտնել «Ռոսսելխոզբանկն» ու «Ռոսագրոլիզինգը»:
«Մեր հարաբերությունները ռուսաստանցի գործընկերների հետ հետեւողականորեն զարգանում են: Այսպես, իմ գործընկերոջ` Իգոր Լեւիտինի հետ մենք այցելել ենք Հայաստանում նախատեսված ազատ տնտեսական գոտիներից մեկը»,- նշել է վարչապետը:
Նշված ազատ գոտին կառավարելու է ռուսաստանյան «Սիտրոնիքս» ընկերությունը, որը նախագծի համար ներդնելու է 10 մլն դոլար:
Ռուսաստանի փոխվարչապետի հետ քննարկվել են նաեւ գյուղատնտեսական ոլորտի ծրագրերը, ասել է Սարգսյանը: