News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2012թ. պետական բյուջեով Հայաստանի  Հանրապետության մուտքի վիզաների տպագրություն նախատեսված չէ, սակայն դրանց փաստացի մնացորդը խիստ նվազել է`աննախադեպ մեծ քանակությամբ տրամադրելու արդյունքում: Այդ մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի կողմից կառավարություն ներկայացրած տեղեկանքում: ԱԳՆ-ն 65 մլն դրամ է խնդրում կառավարության պահուստային ֆոնդից` նոր վիզների տպագրություն կազմակերպելու համար:

Հարցը ներառվել է կառավարության փետրվարի 9-ի նիստի օրակարգում:

Ըստ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության` իրենց մոտ առկա մուտքի վիզայի պիտակների քանակությունը կբավականացնի մինչեւ 2012թ. փետրվարի 15-ը: Տպագրվող վիզայի պիտակների 95%-ից ավելին օգտագործվում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից՝ ՀՀ սահմանակետերում տրամադրվող վիզաների համար: ՀՀ մուտքի վիզաների վերջին խմբաքանակը տպագրվել է 2011թ. մարտին՝ 240 հազ. հատ  քանակությամբ:

ՀՀ մուտքի վիզաներ տպագրելու համար անհրաժեշտ տեխնիկական զինվածություն ունեցող միակ կազմակերպությունը հանդիսանում է «Էյ Էմ Փի Ջի Գրուպ» ՍՊԸ-ն, որը մինչ այժմ տպագրել է ՀՀ մուտքի վիզաները, ՀՀ վերադարձի վկայականները, ինչպես նաեւ այլ պաշտպանված փաստաթղթեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ