News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքերի եւ հայերի միջեւ հարաբերությունները քննարկման հարց են դարձել ամերիկյան E! հեռուստաալիքով հեռարձակվող հայտնի շոուի ընթացքում:

«Քլոե եւ Լամար» ռեալիթի-շոուի վերջին սերիաներից մեկում Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոեն եւ նրա բասկետբոլիստ ամուսինը քննարկում են, արդյոք արժե՞, որ վերջինն ընդունի Թուրքիայում խաղալու հրավերը:

Քլոեն անհանգստացել է, որ թուրքական թիմում Լամարի խաղը կարող է անհանգստացնել իր հայ երկրպագուներին: Նրան աջակցել է եղբայրը` Ռոբ Քարդաշյանը, ով հավաստել է քրոջը, թե նման քայլն «անտեղի ու տարօրինակ է իրենց ընտանիքի համար»: Քիմ Քարդաշյանն էլ անցել է եղբոր կողմը` հիշեցնելով, որ իր հայտնվելը թուրքական հանդեսի շապիկին մեծ վեճեր էր առաջացրել:

«Ես չեմ ցանկանում պատճառ դառնալ, որ նա Թուրքիա չգնա: Ես շատ եմ մտածում Թուրքիայի մասին, որովհետեւ հայուհի եմ»,- ասել է Քլոեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ