News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ծնողների անզգուշության հետեւանքով Երեւանում, հունիսի 6-ին կեսօրին մոտ  4-րդ հարկից  վայր ընկած եւ անգիտակից վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 6-ամյա երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նա նշեց, որ երեխան դեռ վերակենդանացման բաժանմունքում է,  քիչ-քիչ գիտակցության է գալիս, բայց ամեն ինչ կանեն, որ նրան ոտքի կանգնեցնեն:

Տնօրենը նշեց, որ եթե ամեն ինչ հաջող անցնի, ապա հնարավոր է, երեխան պրակտիկորեն առողջ դուրս գա հիվանդանոցից: Նիկոլայ Դալլաքյանի խոսքով` երեկվա դրությամբ դինամիկա նկատվում է, վերականգնվելու շանս կա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ծնողների անզգուշության հետեւանքով Երեւանում, հունիսի 6-ին կեսօրին մոտ, 6-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից եւ անգիտակից վիճակում տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Շինարարների 24 շենքի բակից, բնակվում էր նշված շենքի 47 բնակարանում:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ անձամբ ինքն է վիրահատել այդ երեխային, նրա մոտ զուգակցված տրավմա էր: «Փայծաղի վնասվածք, ներքին արյունահոսություն, ստամոքսի պատռվածք, կրծքավանդակի լուրջ պատռվածք, գանգուղեղային տրավմա, փայծաղը հեռացրել ենք, ստամոքսը կարվել է, կրծքավանդակի վնասվածքը կոնյուկցիայի է ենթարկվել, գանգուղեղային տրավման էլ բուժվում է, երեկվանից դինամիկա կա»,-ասաց նա: Իսկ թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, Նիկոլա Դալլաքյանը  նշել էր, որ երեխան հենվել է պատուհանին անցկացված ցանցին եւ հենց այդ ցանցի հետ էլ վայր է ընկել:

Ըստ տարածված տեղեկությունների` ծնողները ունեն եւս մեկ դպրոցական տղա երեխա, իսկ հայրը նախկինում տաքսու վարորդ է եղել: Հարեւանները պատմել են նաեւ, որ դեպքը տեղի է ունեցել երեխայի՝ մանկապարտեզում տեղի ունեցած հանդեսից հետո: Տուն վերադառնալով՝ ծնողները նրան անուշադրության են մատնել, ինչն էլ բերել է դժբախտ պատահարի:

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ