News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի` Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, վթարի ենթարկվելու փաստի առթիվ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից:

Ըստ շրջանառվող տեղեկությունների` Գրիգոր Նազարյանը արագ է վարել մեքենան, ինչն էլ հնարավոր է` վթարի պատճառ եղած լինի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըատ ԱԻՆ-ի տվյալների, Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նշենք, որ նրանք լուրջ կոտրվածքներ են ստացել եւ այժմ գտնվում են բուժման ակտիվ փուլում:

NEWS.am-ի տեղեկություններով, Մարկ Սաղաթելյանը վերջերս էր վերադարձել Մոսկվայից:

Տպել
Ամենաշատ