Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում:

Նա հուլիսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետով՝

ՀՀ վարչապետի` 2012 թվականի հուլիսի 9-18-ը ներառյալ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը»:

Նշենք, որ հուլիսի 5-ից 8-ը ոչ աշխատանքային օրեր են, ուստի արձակուրդը կտեւի ոչ թե 10 օր, այլ երկու շաբաթ: