Արարատի մարզի Խաչփար գյուղի շրջանում գտնվող Հրազդան գետում այսօր` փետրվարի 18-ին, ժամը15.30-ի սահմաններում, խեղդվել է 8-րդ դասարանի աշակերտ  13-ամյա Արսեն Բ.-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ով գտնվում է  դեպքի վայրում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ ջրասուզակները շարունակում են որոնողական աշխատանքները, բայց ցավոք դեռեւս ապարդյուն:

Մարզպետը պատմեց, որ ըստ նախնական  տեղեկությունների` մի քանի երեխաներ գնացել են գետի ափ: Խեղդվող տղան մի աղջկա հետ նստել է ափին, երբ հողն սկսելէ  սահել: Աղջկան հաջողվել է դուրս պրծնել, իսկ Արսենը` ոչ:

Որոնողական աշխատանքները շարունակվում են: Մանրամասներն` ավելի ուշ: