Երեւանի Ազատության հրապարակում այսօր` մարտ 17-ին մեկնարկել է քաղաքացիական ֆորումը, որը շարունակական է լինելու: Այսօրվա ֆորումը վարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ փաիշինյանը, ով արձանագրել է, թե Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծել:
Փաշինյանը անդրադարձել է նախկինում իր արած` ստվերային կառավարություն կազմելու առաջարկին եւ նշել, որ իրենք մոտ 70 անուն են գրել, որոնք պոտենցիալ ունեն եւ կարող են դառնալ ստվերային կառավարության անդամ` իրենց նպաստը բերելով Հայաստանի զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմն ինքնին հասկանալի է` Ստեփան Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունն ինքնստինքյան հասկանալի է:
Փաշինյանը թվարկել է մի քանի այլ անուններ` Վլադիմիր Կարապետյան, Միքայել Հայրապետյան, Արտակ Զեյնալյան, Բորիս Նավասարդյան, Կարինե Խոդիկյան, Հրանտ Բագրատյան, Լեւոն Բարսեղյան (իրավապաշտպան, Գյումրի), Վահան Խաչատրյան` ԳԱԼԱ-ի հիմնադիր, նախկին դատավոր Պարգեւ Օհանյան, իրավապաշտպան Արթուր Սաքունց, Աշոտ Բլեյան, Լիլիթ Գալստյան, նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյան, Վաղարշակ Հարությունյան, Սամվել Մարտիրոսյան, Խաչատուր Սուքիասյան, Մանվել Սարգսյան, Էդգար Վարդանյան, ռեժիսոր Արա Շիրինյան, Դավիթ Սանասարյան, լրագրող Հակոբ Բադալյան, Ստեփան Դեմիրճյան, փաստաբաններ Վահե Գրիգորյան, Մուշեղ Շուշանյան, եւ այլք:
«Մենք ընդամենը առաջարկ ենք անուն ձեւավորել նոր կառավարություն, դրանք մարտավարական հարցեր են եւ այդ հարցը լուծելու լիազորություն ունի մեկ մարդ` Րաֆֆի Հովհաննիսյանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ նշել է, թե իր անունը չկա. «Ես վաղուց հայտարարել եմ իմ ինքնաբացարկի մասին»:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմից նշել է, թե առայժմ չի անդրադառնա ֆորումին, 10 օր կհետեւի, ապա կհայտնի իր կարծիքը:
Վաղը քաղաքացիական խորհուրդը կվարի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, երեքշաբթի՝ Կարապետ Ռուբինյանը, չորեքշաբթի՝ Ժիրայր Սեֆիլյանը, հինգշաբթի՝ Արմեն Մարտիրոսյանը, ուրբաթ օրը հանրահավաք է լինելու, իսկ շաբաթ` համերգ:




























