News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունը չի փոշմանել մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրելով նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀԱԿ-ին, որոնք ընդունելու դեպքում, վստահ է, որ հանձնաժողովը ստեղծվելու է: 

«Առաջարկություններ է ներկայացվել, հիմա եթե դրանք ընդունվեն, ես վստահ եմ, որ հանձնաժողովը կլինի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է երեկվա ԱԺ նիստում ՀՀԿ-ական որոշ պատգամավորի հանձնաժողովի ստեղծմանը դեմ արտահայտվելուն, նա նշեց, որ, օրինակ, Կարեն Ճշմարիտյանը իր կարծիքը հայտնել էր նաեւ Պետաիրավական հանձնաժողովի նիստում:

Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  մարտի 15-ին կայացած նիստում միաձայն ընդունվել է մարտի 1-ի դեպքերի ուսումնաասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:  Նախապես քաղաքական պայմանավորվածություն է եղել, որ նախագահական ընտրություններից հետո այն կմտնի հանձնաժողով նիստ, եւ ըստ այդմ` հանձնաժողովի անդամները միաձայն դրական եզրակացություն են տվել: Համաձայն որոշման նախագծի` մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 հոգուց, որոնցից 2-ը կլինեն ՀՀԿ-ի պատգամավորները, իսկ մյուս խմբակցություններից` մեկական ներկայացուցիչ:  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է կողմերին մինչեւ հաջորդ քառօրյա նախագծի հեղինակների` ՀԱԿ-ի հետ քննարկել բոլոր առաջարկները եւ ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի հանձնաժողովը ստեղծվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ