Իտալիայում կոռուպցիայի եւ ավազակության կասկածանքով Վատիկանի Բանկի հաշիվների ստուգման գործի շրջանակներում ձերբակալվել է բարձրաստիճան հոգեւորական, ով նաեւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է եւ բրոքեր: Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով, ձերբակալված հոգեւորականը եպիսկոպոս Սալերնո Նունցիո Սկարանոն է:
Ձերբակալություններն իրականացվել են հունիսի 28-ին` Հռոմի դատախազության թույլատվությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես հաղորդում է Life News-ը, Սկարանոն մեղադրվում է բանկային հաշվից խոշոր գումարներ կանխիկացնելու եւ կառավարական օդանավով 20 մլն եվրոյի դիմաց մի մարդու Իտալիա մտցնելու մեջ:
Հռոմի պապը ավելի վաղ ստեղծել էր հատուկ հանձնաժողով, որը վերահսկելու է Վատիկանի Բանկի գործունեությունն ու դրա մասին իրեն անձամբ է տեղեկացնելու:




























