Ավստրիայի իշխանությունները խուզարկել են Բոլիվիայի նախագահ Էվո Մորալսի օդանավը Վիեննայի օդանավակայանում, սակայն ԿՀՎ նախկին աշխատակից Սնոուդենը այնտեղ չի եղել: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Ավստրիայի փոխհյուպատոս Միխայել Շպինդելգերի հայտարարությունը:

Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը հուլիսի 3-ին հայտարարել է այն մասին, որ Իսպանիան բացել է իր օդային տարածքը Բոլիվիայի նախագահի օդանավի համար: Հայնց Ֆիշերը Բոլիվիայի նախագահին այցելել է Վիեննայի օդանավակայանում, որտեղ Էվո Մորալեսը գտնվում է իր համար եվրոպական երկրների փակ օդային տարածքի պատճառով:

Ավելի վաղ Բոլիվիայի իշխանությունները հաղորդել էին այն մասին, որ իսպանական իշխանությունները խնդրել էին խուզարկել Մորալեսի օդանավը` թռիչքըթույլատրելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան, Պորտուգալիան եւ Իսպանիան փակել են իրենց օդային տարածքները Բոլիվիայի նախագահի օդանավի համար, քանի որ կասկածում են, որ դրանով կարող էր տեղափոխվել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Նախագահական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում: