Կահիրեում 13 մարդ է ձերբակալվել, «Ալ-Ազխար» մզկիթի մոտ տեղի ունեցած քաշքշուկի մասնակիցներից: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին՝ ուրբաթօրյա աղոթքից անմիջապես հետո, մահմեդական աշխարհի ամենահին ու հայտնի մզկիթներից մեկի բակում:
Տապալված նախագահ Մուրսիի մի քանի տասնյակ կողմնակիցներ փորձել են աղոթողների ուշադրությունը հրավիրել կարգախոսներով եւ պաստառներով, ինչն էլ բախման պատճառ է դարձել: Անկարգությունը շարունակվել է փողոցում: Ակկանատեսների վկայությամբ, հնչել են կրակոցներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Եգիպտոսի ողջ տարածքում այսօր բողոքի ակցիաներ են, որ անցկացնում են Մուրսիի թե հակառակորդները, թե կողմնակիցները:





























