Օգոստոսի 14-ի առավոտյան Կահիրեի ոստիկանությունը սկսել է մաքրել պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների ճամբարները: Reuters գործակալությունը, վկայակոչելով «Մահմեդական-եղբայրներին», հաղորդում է, որ արդյունքում զոհվել է մոտ 30 մարդ, այդ թվում՝ մեկ իրավապահ: Agence France-Presse-ի տվյալներով՝ գործողության զոհ է դարձել 15 մարդ:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, փակվել են Մուրսիի կողմնակիցների ճամբարներից ոչ հեռու գտնվող փողոցները: Իրավիճակը վերահսկվում է ուղղաթիռներով: Բացի այդ, բերվել է նաեւ ռազմատեխնիկա, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտարարութամբ է հանդես եկել, որում ասվում է , որանվտանգության ծառայությունները ցուցարարների դեմ կիրառում են «անհրաժեշտ միջոցներ»: Նշվում է նաեւ, որ բոլոր ցանկացողները կարող են լքլե ճամբարների տարածքը, բացառությամբ նրանց, ովքեր հետախուզվում են: