ԱՄՆ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը հրաժարվել է հանդիպել ռուս պատգամավորներին, որոնք ծրագրում են հաջորդ շաբաթ Վաշինգթոն այցելել եւ քննարկել սիրիական հարցը:

Ռուս գործընկերների հետ չհանդիպելու ցանկությունը Ռիդը բացատրել է նրանով, որ Սիրիայի շուրջ խորը անհամաձայնություններ կան: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Սկզբում նա համաձայնել էր հանդիպել ռուս գործընկերների հետ, սակայն վերջին պահին չգիտես ինչու հրաժարվել էր:

ԱՄՆ Կոնգրեսի խոսնակը հրաժարվել է հանդիպել ռուս պատգամավորներին 

Սակայն Կոնգրեսի ոչ բոլոր անդամներն են հրաժարվում ռուսական պատվիրակության հետ հանդիպելուց: Ոմանք պատրաստ են դա անել եւ Սիրիայի հարցը քննարկել ռուս գործընկերների հետ: