Մոսկվայում Նիդերլանդների դեսպան Ռոն վան Դարտելին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ՝ այդ երկրում Ռուսաստանի խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Բորոդինի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ բողոքի խիստ նոտա հանձնելու:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ Ռուսաստանը բողոքի խիստ նոտա է հղել Հոլանդիային՝ այդ երկրում իր դիվանագետներից մեկին զինվորական համազգեստով անձանց կողմից հարձակման ենթարկելու հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հետ զրույցում Բորոդինը հայտարարել է, որ իր տուն ներխուժել ոստիկանական համազգեստով անհայտ անձինք, որոնք համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել, որ իրենք իրավապահ մարմինների աշխատակիցներ են:





























