Նիդեռլանդները պատրաստ են ներողություն խնդրել Ռուսաստանից՝ Հաագայում Ռուսաստաի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Բորոդինի հետ կատարված միջադեպի համար, եթե պարզվի, որ խախտվել է Դիվանագիտական հարաբերությունների Վիեննայի կոնվենցիան: Այդ մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է տեղական մամուլը: Իշխանությունները մտադիր են ստուգում անցկացնել ՌԴ դեսպանատան աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով:

Ավելի վաղ Մոսկվայում Նիդերլանդների դեսպան Ռոն վան Դարտելին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ՝ այդ երկրում Ռուսաստանի խորհրդական-դեսպանորդ  Դմիտրի Բորոդինի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ բողոքի խիստ նոտա հանձնելու:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը բողոքի խիստ նոտա է հղել Հոլանդիային՝ այդ երկրում իր դիվանագետներից մեկին զինվորական համազգեստով անձանց կողմից հարձակման ենթարկելու հետ: Բորոդինը հայտարարել էր, որ իր տուն ներխուժել ոստիկանական համազգեստով անհայտ անձինք, որոնք համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել, որ իրենք իրավապահ մարմինների աշխատակիցներ են: