Մեքսիկայի հյուսիս-արեւմուտքում օդանավ է կորել. օդանավում 14 մարդ է գտնվել: Օդանավը կոմերցիոն չվերթ էր իրականացնում եւ դեռ առավոտյան պետք է Կոնստիտուսիոն քաղաք ժամաներ, սակայն այդպես էլ վայրէջք չէր կատարել: 

Օդանավի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր դեռեւս թռիչքի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կորած օդանավի որոնումները խիստ դժվարացնում են եղանակային անբարենպաստ պայմանները` հարավ-արեւմուտքից շարժվող «Օկտավ» արեւադարձային փոթորիկի պատճառով:

Օդանավը 2,5 ժամ թռիչքի համար վառելիքի պաշար է ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Այն պատկանում է AereoServicio Guerrero կոմերցիոն ընկերությանը: