Սանկտ Պետերբուրգում մահմեդականների Ղուրբան Բայրամ տոնի ժամանակ ազգամիջյան կոնֆլիկտ հրահրելու փաստով հարուցվել է քրեական գործ: Ակցիայի երկու մասնակիցներ խոստովանել են, որ իրենց խոստացել էին վճարել:
«Ինտերֆաքսին» ՆԳՆ տարածաշրջանային վարչության պետ Սերգեյ Ումնովը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին ազգայնականները իրավիճակի ապակայունացման ուղղված երկու ակցիաներ են կազմակերպել: Առաջինը կատարվել էր «Գորկովսկայա» մետրոյի մոտ. Երիտասարդին իբրեւ թե դանակահարել էր կովկասյան հանրապետություններից մեկի բնակիչը: Գիշերն էլ եւս մեկ երիտասարդի իբրեւ թե տրավմատիկ զենքով վնասվածք էր հասցրել կրկին մի կովկասցի:
Ոստիկանությունը պարզել է, որ երկու դեպքերն էլ ծրագրված սադրանք են եղել:
Պետերբուրգի ոստիկաններն արդեն հարցաքննել են նշված ակցիաների երկու մասնակիցներին, որոնք հաստատել են դեպքերի սադրիչ բնույթ կրելը: Երկու դեպքում էլ տուժածներին վնասվածք հասցնողը ակցիայի կազմակերպիչներն են եղել:
Հիշեցնենք, Մոսկվայում հոտեմբերի 15-ին «Մեր պատասխանը Ղուրբան Բայրամին» ակցիայի ժամանակ ձերբակալվել էր մոտ 50 ազգայնական:
Մոսկվայում «Մեր պատասխանը Ղուրբան Բայրամին» ակցիայի ժամանակ ձերբակալվել է մոտ 50 ազգայնական:





























