Հունական խորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 16-ին կողմ են քվեարկել իրենց վեց գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելուն: Վերջիններիս կասկածում են ձախ հայացքներ ունեցող ակտիվիստի սպանության եւ այլ հանցագործությունների մեջ:
Որոշումը կայացվել է գրեթե միաձայն: «Ոսկե արեւածագ» կուսակցության պատգամավորները, որոնց ներկայացուցիչներն են նաեւ վերոհիշյալ վեց պատգամավորները, ի նշան բողոքի լքել են նիստերի դահլիճը նախքան քվեարկությունը:
Կասկածյալները հերքում են, որ առնչություն ունեն հանցագործության հետ, իսկ նրանցից մեկը դատարանի առաջ կանգնելով անգամ հայտարարել է, որ դեմ է բռնության բոլոր ձեւերին եւ ցավում է ակտիվիստի մահվան համար: Նա նաեւ հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ իր կուսակցությունը կապ չունեն նեոնացիստների հետ: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:





























