Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեմ է «Վրացական երազանքի» թեկնածուի՝ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելուն, եթե նա չկարողանա հաղթել առաջին փուլում: Այդ մասին նա հայտարարել է այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ հարցումների, թեկնածուներից եւ ոչ մեկ հիսուն տոկոսից ավել չի ստանա, ինչը կնշանակի երկրորդ փուլի անհրաժեշտություն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Իվանիշվիլին նաեւ հավելել է, որ անցկացվելու են այնպիսի ընտրություններ, որոնց նմանը Վրաստանում դեռեւս չի եղել, գրում է «Ինտերպրեսսնյուսը»:
Վրաստանում նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 27-ին:





























