Ալեքսանդր Զույչենկոն, ով Տրետյակովի հետ էր թռչում, օդանավում սկսված վիճաբանության ժամանակ փոխանակ իր ուղեկցին հանգստացնելու՝ սպառնացել է սպանել այն ուղեւորին, որը պաշտպանել է բորտուղեկցորդին: Ըստ որում, Զույչենկոն ֆիզիկական ուժ է կիրառել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը՝ հավելելով, որ Զույչենկոյին գտել են ու առաջիկայում կհարցաքննեն, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր NEWS.am-ը, Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթի օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Նովոսիբիրսում՝ օդանավում վիճաբանության պատճառով: Բորտուղեկցորդը գլխուղեղի ցնցմամբ հիվանդանոցում է:
Բարձրաստիճան պաշտոնյան օդանավում կռիվ է սարքել զուգարանի պատճառով





























