Եթե փետրվարին Թաիլանդում նախատեսված ընտրություններն ընթանան ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում, երկրում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել:  Այս մասին հայտարարել է Թաիլանդի բանակի հրամանատար, գեներալ Պրայութհ Չան-Օչան:

Գեներալն իշխանությանը եւ ընդդիմությանը կոչ է արել ընտրություններն անցկացնելուց առաջ բանակցությունների սեղանի շուրջ նստել եւ փոխզիջման գալ, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Թաիլանդում արդեն մեկ ամսից ավելի է շարունակվում են ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցերը, որոնք պահանջում են վարչապետ Յինգլակ Չինավատի հրաժարականը:

Զանգվածային ցույցերի եւ խռովությունների հետեւանքով՝ երկրի վարչապետը լցրել էր խորհրդարանը: Նոր ընտրությունները նշանակված են 2014թ. փետրվարի 2-ին: Մինչ այդ ներկայիս կառավարությունը ժամանակավոր է համարվում: