Թաիլանդական ընդդիմությունը արգելափակում է փետրվարի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասնակցության հայտերի ընդունման վայրերը: Ընդդիմության առաջնորդ Սուտեպ Թաուգսուբանը կոչ է արել այդ կերպ բոյկոտել ընտրությունները:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Թաիլանդի ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 23-27-ը ընդունելու է թեկնածուների եւ կուսակցությունների փաստաթղթերը: «Եթե որեւէ մեկը ցանկանա փաստաթղթեր ներկայացնել, ապա պետք է անցնի մեր հանրահավաքի միջով»,- հայտարարել է Թաուգսուբանը, որի ձերբակալության վերաբերյալ որոշում է կայացվել պետական դավաճանության համար, ինչի համար Թաիլանդում մահապատիժ է սահմանված: Թաիլանդում արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախատեսված է անցկացնել 2014թ. փետրվարի 2 – ին:

Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է ընտրական գործընթացը բոյկոտելու մասին: Ընդդիմության կարծիքով՝ նախքան նախընտրական քարոզարշավ սկսելը, երկրում պետք հիմնավորապես բարեփոխվի քաղաքական համակարգը: Գործող վարչապետ Յինգլակ Չինավաթը նույնպես առաջարկում է քաղաքական համակարգի բարեփոխումներ անցկացնել, բայց միայն փետրվարի ընտրություններից հետո: