Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ դռնփակ դատական նիստ էր:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թեւոսիկի նկատմամբ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննիչի միջնորդությունը եւ Թեւոսիկը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նա կասկածվում է անձի առեւանգում կատարելու մեջ:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ այսօր Թեւոսիկը տեղափոխվելու է դատապարտյալների հիվանդանոց:




























