Երեք միլիոն ամերիկացի դեռահասներ լքել են Facebook սոցիալական ցանցը վերջին երեք տարվա ընթացքում: Այդ մասին ասվում է iStrategyLabs-ի հետազոտության մեջ:
Փորձագետների խոսքով, 2011-14 թվականներին Facebook-ի՝ 13-ից 17 տարեկան օգտատերերի թիվը նվազել է 25,3 տոկոսով:
Միեւնույն ժամանակ 80,4 տոկոսով աճել է 55-ից բարձր օգտատերերի ցանկը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Օգտատերերի առավելագույն աճ նկատվել է Սան Ֆրանցիսկոյում (+148,6%), նվազագույնը՝ Հյուսթոնում (+23,8%):




























