Նոր Զելանդիայի բնակիչը կարողացել է փրկվել շնաձկից դանակի շնորհիվ: Ծովային գիշատչի հարձակումից հետո 24-ամյա բժիշկ Ջեյմս Գրանտը կարեր է դրել հենց ափին, որից հետո գնացել է բար՝ գարեջուր խմելու:
Գրանտն ընկերների հետ զբաղվում էր ստորջրյա որսով՝ երկրի հարավային ափերին, երբ զգացել է, որ ինչ-որ մեկը դիպչում է նրա ոտքին: Սկզբում նա մտածել է, որ ընկերներն են կատակում նրա հետ, հետո զգացել է, որ գիշատչի ատամները մխրճվել են ստորին վերջույթի մեջ:
Գրանտի խոսքով՝ ինքը շնաձկանը չի տեսել եւ չի հասկացել, թե ինչ չափսեր այն ուներ: Գրանտը դանակի մի քանի հարված է հասցրել շնաձկանը, որից հետո այն հեռացել է: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:




























