News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը քիչ առաջ NEWS.am–ի թղթակցին վստահեցրել է, թե իր տեղում աշխատում է եւ ազատման դիմում էլ չի գրել: Նա հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ազատման դիմում է գրել: «Չկա նման բան»,- ասաց Սարգիս Մարտիրոսյանը:

«Ես աշխատում եմ ու աշխատելու եմ ու իմ աշխատանքը շատ սիրում եմ, ունեմ աշխատանքային երկար փորձ ու չեմ պատրաստվում գնալ թոշակի»,-շարունակել է նա:

Հարցին, թե հնարավո՞ր է նման կանխատեսման հիմք է դարձել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու արարքները, որոնք վկայում են, որ Գյումրիում իրավիճակն անվերահսկելի է, Մարտիրոսյանը պատասխանել է. «Ղուկասյանի որդու արարքներն իմ սպասարկման տարածքում չեն եղել, նման հարցերուվ դիմեք համապատասխան մարդկանց»:

Տպել
Ամենաշատ