Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Մասիսի կենտրոնական հիվանդանոցում: NEWS.am-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի առաջնամասում` ճանապարհի վրա հայտնաբերվել է դեռեւս կազմավորման փուլում գտնվող մահացած պտուղ:
Հիվանդանոցի աշխատակիցները այն տեղափոխել են դիահերձարան, ապա ահազանգել իրավապահներին:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ այս դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Մասիսի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:





























