News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի զորամասերից մեկում հունիսի 20-ին սպանված Գրիշա Խաչատրյանի գործով ձերբակալված նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Կիրակոսյանին այսօր՝ հունիսի 26-ին, կալանավորել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝  պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել: Այս մեղադրանքը նախատեսում է ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով:

Դատարանն էլ բավարարել է խափանման միջոց կալանքը ընտրելու մասին միջնորդությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Ավելի ուշ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնել էր, որ նախնական տվյալներով, Գրիշա Խաչատրյանը մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ