News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ազատագրված Քարվաճառի շրջանում հուլիսի 10-ից անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության լրատվական ծառայությունից, գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը: Հարցին՝ արդյոք մեղադրյալներ կան արդեն՝ ոստիկանության լրատվականից հրաժարվեցին պատասխանել՝ նշելով միայն, որ նախաքննություն է ընթանում եւ հենց դրանից ելնելով էլ չի հրապարակվում այլ մանրամասներ: Թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես են սպանել 17-ամյա քարվաճառցուն, ոստիկանությունից նույնպես որեւէ տեղեկություն չհաղորդեցին:

Նշենք, որ Նշենք, որ Սմբատ Ցականյանին հուղարկավորել են հուլիսի 16-ին փակ դագաղով, հարազատներին թույլ չեն տվել նույնիսկ դիակը տեսնել:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 17-ամյա մի բնակչի են գերեվարել, որին մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ