News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում գրանցված երկրաշարժի պատճառով Տավուշի մարզի Վազաշեն գյուղում լուսադեմից էլեկտրաէներգիա չկար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը:

Նա նշեց, որ երկրաշարժի ժամանակ ուժեղ քամի է բարձրացել իրենց գյուղում, բայց վազաշենցիները չեն վախեցել, նրանք գիտեն, որ պետք է հոգան իրենց անվտանգության մասին: «Գնդակից եթե կարողանում են պաշտպանվել, երկրաշարժից եւ քամուց կկարողանան: Ուղղակի գյուղին մեծ վնաս է հասցվել, ծառեր, քարեր, ապակիներ, թիթեղներ, էլեկտրական սյուներ են վնասվել: Գերեզմանոցում քարերը վնասվել են, բացի այդ բերքի 80 տոկոսը թափվել է, բայց մեր բնակիչը իմունիտետ ունի: Գիշերվանից հոսանք չկա, մասնագետները աշխատում են»,-ասաց գյուղապետը: Նա նշեց, որ պատճառված վնասը դեռ չի հաշվարկվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ Տավուշի մարզում եւ ԼՂՀ-ում՝ 3 բալ ուժգնությամբ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.40-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.38-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում` Ղուբա քաղաքից 23 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 41.230 եւ արեւմտյան երկայնության 48.250:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզում եւ ԼՂՀ-ում՝ 3 բալ ուժգնությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ