News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, տառապում է մի շարք ծանր հիվանդություններով: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը:

«Իմ պաշտպանյալն ունի խնդիրներ կերակրափողի, ստամոքսի հետ, տառապում է մի քանի ծանր հիվանդություններով: Երեկ դատարանից անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, այնտեղից նոր արդեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերվում է նախաքննությանը, Վահագն Մարտիրոսյանն ընդգծեց, որ այդ մասին չի խոսելու, որովհետեւ իր պաշտպանյալի կողմից կան հստակ ցուցումներ՝ ԶԼՄ-ներին հարցազրույցներ չտալու:

«Երբ Չեխիայից գան փաստաթղթերը, եւ իմ պաշտպանյալը տա լիազորություն՝ խոսելու, կխոսեմ այդ ժամանակ»,- ավելացրեց նա:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ի երեկոյան Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը եւ 30 օրով կալանավորել Անդրանիկ Սողոյանին

Հիշեցնենք, որ 46-ամյա  Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի /սպանութուն/, 235-րդ հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից  տրվել է եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողները Երեւանի Խորենացի փողոցից  հայտնաբերել եւ բերման էին ենթարկել Անդրանիկ Սողոյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ