Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրը:

Մեր տեղեկություններով՝  քննիչների դեմ գործ հարուցելուց հետո Քննչական կոմիտեից նյութեր էին ուղարկվել դատախազություն՝ Մալաթիայի դատախազի դեմ անփութության հոդվածով գործ հարուցելու  համար: Դրանից հետո Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատախազի դեմ գործ էր հարուցել, որն ուղարկվել էր ՀՔԾ քննության: Դատախազին մեղադրանք էր առաջադրվել, լիազորությունները կասեցվել էին: Այժմ, սակայն, գործով նոր շրջադարձ է լինում, ինչպես ասում են՝ «Նաջարյանը փոշմանել է»: Իրապահ համակարգում  որոշողի իր դերը ցույց տալուց հետո գլխավոր դատախազը որոշել է կարճել գործը: Փաստորեն, Քննչական կոմիտե- Գլխավոր դատախազություն մենամարտում  տուժում են միայն համակարգի աշխատակիցները:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ա. Ղուկասյանը Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Արտուշ Ղուկասյանի դուստրն է: