Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված թեկնածուների թիվը հասել է 15-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արդարադատության նախարարությունից:
Մրցույթին մասնակցելու համար դիմել է «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ, իրավախորհրդատու Դավիթ Հակոբյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Աննա Մարգարյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Ստեփան Միքայելյանը,Արդարադատության նախարարի խորհրդական Հայկանուշ Պարսամյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը , ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը: «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ով նախորդ մրցույթում հաղթած եւ Հայաստանից ներկայացված 3 թեկնածուներից մեկն է: Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ Ելիզավետա Դանիելյանը, հայտնի փաստաբան, նախորդ մրցույթին մասնակցած Վահե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան։ Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները: Այժմ հայտարարվել է նոր մրցույթ: Փաստաթղթերի կարող են ներկայացվել մինչեւ փետրվարի 17-ը, ժամը 18:00-ը: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության եւ համապատասխանության ստուգման (այսուհետ՝ Փաստաթղթային ստուգման) փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:





























