Այսօր` օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 7.30-ի սահմաններում մահացել է ժողովրդական արտիստ 73-ամյա Վլադիմիր Մսրյանը: Նրա վիճակը կտրուկ վատացել է եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Նա ուներ արյան քաղցկեղ հիվանդություն:

Հայտնի դերասան Վլադիմիր Մսրյանը Երեւանի Ավագանու անդամ էր: Նրա լավագույն դերերից էին Հերոստրատը, Համլետը, Հուլիոս Կեսարը եւ այլն: Իսկ Մսրյանի կողմից Պագանինիի կերպարի մարմնավորումը համարվել է լավագույնն աշխարհում:

NEWS.am-ը ցավակցում է Վլադիմիր Մսրյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին: