Հայաստանում ցանկանում են կրկնապատկել ցմահ ազատազրկվածների ժամադրությունները. կարճաժամկետ եւ երկարաժամկետ: Հոկտեմբերի 28-ին խորհրդարանում կայացած կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ համապատասխան օրինագիծը ներկայացվելու է Ազգային ժողով:
Նախարարության եւս մեկ նախաձեռնություն է բանտարկյալներին ազատազրկման փակ ռեժիմը կիսափակով փոխարինելու հնարավորություն ընձեռելն է: Մի քանի բանտարկյալներ արդեն օգտվել են այդ հնարավորությունից:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով, ցմահ ազատազրկվածների նոր իրավունքների հարցում դեռեւս շատ անելիք կա:




























