«Կոգալիմավիա» ավիաընկերության օդանավի ուղեւորները նոյեմբերի 5-ին իջեցվել են դեպի Եգիպտոս կատարվելիք չվերթից՝  բուքսիրավորման ժամանակ արգելակելիս շասիի հենակը վնասելու պատճառով։ Այս մասին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչ Իգոր Լապտեւը։

«Նախնական տեղեկություններով «Կոգալիմավիա»-ի օդանավի բուքսիրավորման ժամանակ արգելակելիս շասիի առաջնային հենակը վնասվել է»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը Լապտեւի խոսքը։

Նրա խոսքով՝ ներկայումս հետաքննություն է ընթանում, որի արդյունքում կպարզվեն միջադեպի պատճառները։ Պուլկովո օդանավակայանը տեղեկություններ չունի այն մասին, թե ավիաընկերությունը փոխելու է օդանավը, թե ոչ։

Հիշեցնենք, որ Եգիպտոսում կործանված օդանավը պատկանում էր «Կոգալիմավիա» ավիաընկերությանը։