Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին ապրիլի 2-ին «Ինտերֆաքս»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:
«Ամեն բան պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողություններն այս դեպքում հանգեցնում են իրավիճակի եւ հակամարտության սրմանը»,- ասել է Զայնեթդինովը:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ: «Հանրապետության ՊՆ-ից ստացել եմ սպառիչ տեղեկություններ տեղի ունեցած զինված բախման մասին: Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը զինված ռազմական լուծում չունի»,- ասել է Զայնեթդինովը:





























