«Մասնավորապես, նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ», - շաբաթ «Ինտերֆաքս»-ին ասել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, չճշտելով բանակցությունների մանրամասները:   

Նա ընդգծել է, որ Ն.Բորդյուժան եւ ՀԱՊԿ-ի քարտուղարության ղեկավարությունը մշտական շփման մեջ են Հայաստանի ղեկավարության հետ:  «Հանրապետության Պաշտպանության նախարարությունից համապարփակ տեղեկություններ ենք ստացել տեղի ունեցող զինված բախման վերաբերյալ: Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի», - ասել է Վ. Զայնետդինովը: 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:  Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի համաձայն, ՀԱՊԿ-ի ներուժը կարող է գործի դրվել` ապահովելու անդամներից մեկի անվտանգությունը միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում: