Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների ԵՄ հանձնակատար Յոհաննես Խանն անհանգստություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտերի հետ կապված:
Twitter-ի իր միկրոբլոգում Խանը դատապարտել է կյանքերի կորուստը եւ երկու կողմին էլ կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել հրադադարը:





























