Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ապրիլի 11-ին հրաժարվել է պատասխանել ԼՂՀ ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության վերաբերյալ լրագրողների հարցերին:

Նշենք, որ ամերիկյան ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ( ապրիլի 10-16) դեսպանը մասնակցել է ընթերցանության մարաթոնի, որը կազմակերպել էր Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական քաղաքային գրադարանի Ամերիկյան անկյունը: Գրադարանում Ռիչարդ Միլսը ընթերցել է հատվածներ ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպից: «Ուիլյամ Սարոյանը կամուրջ էր հայ ու ամերիկյան ժողովուրդների միջեւ: Նրա ստեղծագործություններն արդիական են հատկապես վերջին շաբաթվա ողբերգական իրադարձությունների համատեքստում»,- նշել է ԱՄՆ դեսպանը: