ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ապրիլի 21-ի դրությամբ բուժում է ստանում 53 զինծառայող. նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Մյուս զինծառայողների վիճակը բավարար է»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ այս զինծառայողները վիրավորվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով:





























