News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Խորհրդարանն այսօր 3-րդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել, իսկ երրորդ ընթերցումից առաջ կատարվել են միայն խմբագրական փոփոխություններ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ եթե լինեն իրագործելի առաջարկներ, իրենք պատրաստ են հունիսի 1-ից հետո էլ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ փոփոխություններ առաջարկնել:

Ապրիլյան պատերազմում կորցրած օգտագործվող տարածքները կազմում են ընդամենը 20 եւ 30 հեկտար են՝ հյուսիսում եւ հարավում՝ ասել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, նախկին հետախույզ Վովա Վարդանովը: Իսկ 800 հեկտարը, որի մասին խոսում են, խրամատների միջեւ ընկած չեզոք գոտին է: Հատախույզի կարծիքով՝  մեկ դիրքը չի կարող կարեւոր ռազմավարական նշանակություն ունենալ, բայց դա հսկայական մարտավարական եւ օպերատիվ նշանակություն ունի:

ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը համաձայն է նախագահի դիրքորոշման հետ, որ կորցրած տարածքները հետ բերելու չարժեր ռազմական գործողությունները շարունակել եւ մարդկային նոր կորուստներ ունենալ: Ազատամարտիկի կարծիքով՝ այդ տարածքները կարելի է հետ բերել հետագայում՝ ավելի քիչ կորուստներով: Ապրիլյան պատերազմի ելքը Հայաստանի համար Ռուստամ Գասպարյանը պարտություն չի համարում, քանի որ Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ հզորությունը, հարձակվել է գիշերը գաղտագողի, եւ կարողացել է ընդամենը մի քանի բարձունք առաջ գնալ:

Քառօրյա պատերազմի օրերին զոհված երեք զինծառայողի ընտանիքներին բնակարաններ կտրամադրվեն: Երեւանի ավագանու որոշումով՝ բնակարաններ կստանան կամավոր Սարգիս Խալափյանի, պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, ժամկետային զինծառայող Մանվել Գեւորգյանի ընտանիքները, որոնք վարձով են բնակվում: Ընդ որում, երկուսը՝ Սարգիս Խալափյանն ու Հրաչյա Մուրադյանը երեխաներ ունեն:

Գագիկ Բեգլարյանը պնդում է, որ թիկնապահներ չունի եւ կապ չունի նախարարության հարակից բակում մայիսի 16-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով երեկ 4 մարդ է կալանավորվել , որոնք, ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են:

Տավուշի մարզում մայիսի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: «Ոսկե ձկնիկ» ռեստորանի մոտ մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը մեքենայով ընկել է լիճը: Տեղեկությունը եւ լուսանկարները NEWS.am-ին տրամադրել են ականատեսները: Ըստ աղբյուրի՝ Տավուշի դատախազը հյուրեր ուներ գլխավոր դատախազությունից, որոնց համար իր տեղակալի հետ հյուրասիրություն էր կազմակերպել  նորաբաց ռեստորանում: Դեպքը տեղի է ունեցել խնջույքից հետ, թե ինչ հանգանքներում, դեռ պարզ չէ:

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում ինքնասպանություն է եղել: Որսորդական հրացանից ինքնասպան է եղել  60-ամյա Վրեժ Շաբոյանը, որին մի քանի ամիս առաջ ավազակային հարձակման մեղադրանք էր  առաջադրվել: Նրա դին հայտնաբերել են որդիները ավտոտնակում։ Վրեժ Շաբոյանին մեղադրում էին ամիսներ առաջ եզդիներից 4 գառ գողանալու մեջ: Նրա հարազատների խոսքով՝ 60-ամյա տղամարդը նման բան չի արել, նա ընդամենը պաշտպանվելու նպատակով կրակել էր հոտը հսկող շների վրա: հարազատները կարծում են, նա ինքնասպան է եղել , քանի որ շատ ծանր էր տանում իրեն ներկայացված մեղադրանքը:

Ադրբեջանում ազատ է արձակվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմալյովան: Քաղաքական ակտիվիստին ազատել են պայմանական-վաղաժամկետ: :   Խադիջա Իսմայլովան դատապարտվել  էր անցած տարի՝ գործընկերոջը ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: Սակայն միջազգային հանրությունը կոշտ քննադատության էր ենթարկում Ալիեւին՝ նշելով, որ լրագրողն իրականում քաղաքական հետապնդման զոհ է, քանի որ բացահայտումներ էր արել Ալիևի ու նրա ընտանիքի անդամների բիզնեսների վերաբերյալ: Իսմայլովայի գործն այժմ եվրոպական դատարանում է, նրա շահերը պաշտպանում է Ամալ Քլունին:

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Երկու տարի Ռուսաստանի քննչական մեկուսարանում անցկացնելուց հետո Սավչենկոյին Պուտինի կողմից  համաներում է շնորհվել,  նրան փոխանակել են ռուսաստանցի երկու զինվորականների հետ, որոնք 2015-ին ձերբակալվել էին Լուգանսկում, եւ 14 տարվա ազատազրկման դատապարտվել Ուկրաինայի տարածքում ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեղադրանքով: Սավչենկոն ուկրաինացի ակտիվիստ է, նա գերեվարվել էր Ուկրաինայում, տեղափոխվել Ռուսաստան, որտեղ նրան մեղավոր էին ճանաչել Լուգանսկում ռուս լրագրողների սպանությանը մասնակցելու մեջ, դատապարտել 22 տարվա ազատազրկման:

Դոլարի, ռուբլու, ֆունտի փոխարժեքները աճել են, եվրոյինը՝ նվազել: Դոլարի փոխարժեքը կազմել է 477, ռուբլունը 7.25, եվրոյինը՝ 532, ֆունտինը՝ 698 դրամ:

Երեւանում մայիսի 26-ի գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում  օդի ջերմաստիճանը կհասնի +13-ի, իսկ վաղը ցերեկը՝ +28-ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ