News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իշխանությունները որոշել են մասնակիորեն ընդառաջել ընդդիմությանը եւ հրապարակել համապետական ընտրություններին քվեարկածների ցուցակները: Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կառավարությունն ուղարկել է խորհրդարան, որն այդ հարցը կքննարկի առաջիկա արտահերթ նիստին: Այնումենայնիվ, ընտրությունների թափանցիկություն ապահովող այն արդյունքը, որն ակնկալում էր ընդդիմությունը, ցուցակների հրապարակմամբ չի ապահովվի: Հրապարակվելիք ցուցակները լինելու են ոչ պաշտոնական եւ որեւէ ռեկվիզիտ չեն պարունակելու:

Ընդդիմության մյուս պահանջը՝ ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակում ապահովելու վերաբերյալ, նույնպես որոշակիորեն բավարարվել է:Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինքը կապահովի ուղիղ հեռարձակում հատուկ ստեղծված կայքի միջոցով: Ընդ որում՝ շահարկումներից խուսափելու համար ուղիղ հեռարձակումը կպատվիրի անկախ կազմակերպության, որը կընտրվի մրցույթով:

Կառավարությունն արտոնություններ է տվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նրա ընտանիքին պատկանող «Խաչատրյան  եղբայրներ» ընկերությունը երեք տարով ազատվել է ներկրած սարքավորումների համար ԱԱՀ-ից:  Սյունիքի մարզպետն այդ սարքավորումները Չինաստանից ներկրում է Ծղուկ գյուղում կառուցվելիք հիդրոէներգոկասկադի համար: Այդ նպատակով նա մտադիր է ծախսել մոտ մոտ 2 միլիարդ դրամ, որից 489 մլն-ը փաստորեն երեք տարով ազատվում է ԱԱՀ-ից: Նշենք, որ կառավարությունը Սուրիկ Խաչատրյանին ընդառաջել է մի նախագծի համար, որը ապագայում ընդամենը 14 աշխատատեղ է ապահովելու՝ 120 հազար դրամ աշխատավարձով:

Կառավարությունը որոշել է դարն ապրած մեքենաները վաճառելով բյուջե լցնել: Գործադիրը տարբեր նախարարություններից վերցրել է հիմնականում ՎԱԶ, ԳԱԶ եւ ՈւԱԶ մակնիշի 383 մեքենա, որոնք ապագայում աճուրդի կհանվեն եւ ստացված գումարով կհամալրվի բյուջեն:

Ապրիլյան պատերազմի ժամանակ ողնուղեղի վնասվածք ստացած երկու զինծառայողներին առողջապահության նախարարությունը արտասահման բուժման ուղարկելու հարցը չի քննարկում, քանի որ պաշտպանության նախարարությունից համապատասխան դիմում չի ստացել՝ լրագրողներին ասել է նախարար Արմեն Մուրադյանը: Ավետիս Զարգարյանի եւ Ռոլանդ Սահակյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, երկուսն էլ արդեն մոտ երեք ամիս անշարժ պառկած են կենտրոնական հոսպիտալում Վերակենդանացման բաժանմունքում: Ընդ որում, Արմեն Մուրադյանը շարունակում է պնդել, որ վիրավորված զինծառայողներին արտասահման ուղարկելու կարիք չկա, եւ որ հայ բժիշկներն ի վիճակի են նույն որակի բուժում իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է Արման Լազգիյանին, որի վիճակումը Գերմանիա տեղափոխվելուց հետո դրական դինամիկա կա, նախարարը վստահեցնում է, որ նույն դինամիկան կլիներ Հայաստանում մնալու դեպքում:

Արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: Այգեձորի տներից մեկում փրկարարները գտել են 80-ամյա Իվետա Սարգսյանի կմախքը: Հարազատներն ահազանգել են, որ տեւական ժամանակ նրանից լուր չունեն: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ մահճակալի մոտ հայտնաբերել Իվետա Սարգսյանի կմախքը: Տան ներսում եղել են սատկած առնետներ եւ մկներ: Նախնական եզրակացությամբ` մահը վրա է հասել մոտ 1 տարի առաջ կամ ավելի վաղ: Դիակը տեղափոխելիս գլուխն անջատվել է մարմնից:

Բալի ծառից մետաղյա ձողի վրա ընկած ու հրաշքով փրկված Անդրանիկ Վարդանյանն արդեն ապաքինվում է: Ծանր վիրահատությունից հետո հիվանդասենյակ տեղափոխված 59-ամյա տղամարդը հումորով է պատմում իր հետ կատարվածի մասին:  Երկու մետրից ավելի երկարությամբ ձողը կտրել անցել է նրա որովայնը, բայց նա խուճապի չի մատնվել: Ինչպես ինքն է ասում՝ որպես փորձառու «դզող-փչող»՝ հարեւաններին հրահանգել է՝ ինչպես որովայնի մեջ մնացած ձողը կտրեն, որպեսզի փրկարարները հետ առանց դրա վրա ժամանակ կորցնելու իրեն հիվանդանոց տեղափոխեն:

 Այսօր բոլոր հիմնական արտարժույթների փոխարժեքները բարձրացել են, եվրոյինն ու ֆունտինը՝ զգալիորեն: Եվ այսպես, դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.44, եվրոյինը՝ 542, ֆունտինը՝ 707 դրամ:

Երեւանում հունիսի 24-ին օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի  +20-ի, իսկ վաղը ցերեկը՝ +32–ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ