News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քաղաքական գործիչը պետք է ոչ միայն հանդես գա բարձրագոչ հայտարարություններով, այլեւ հստակ նշի  հասցեատիրոջը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` մեկնաբանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայ բարգործներին քննադատող հայտարարությունը:

Ընդ որում նա նշել է, որ  այդ քննադատությունն ինքը չի ընդունել իր հասցեին:

«Դալլաքյանի հայտարարությունը վերաբերում էր բոլոր բարեգործներին, իսկ ես նրանցից մեկն եմ, այդ պատճառով իմ թիմը, այդ թվում Վարդան Բոստանջյանը, վրդովվել ենք եւ Բոստանջյանը հրաժարվել է նրա ընկերությունից»,-հայտարարել է Ծառուկյանը` հավելելով, որ ավելի լավ կլիներ, որ մնացած բարեգործները բերաները ջուր առած չնստեին:

«Ես եկեղեցի եմ կառուցել բլրի վրա, տուն եւ ծառ տնկել: Մի՞թե ավելի լավ կլիներ, եթե այդ բլուրը դատարկ մնար: Հիմա համապատասխան մարդիկ են գալիս եկեղեցի, ամուսնանում ու կնքվում»,-ասել է Ծառուկյանը:

Հարցին, թե ովքե՞ր են այդ համապատասխան մարդիկ, ովքե՞ր են այցելում Ծառուկյանի կառուցած եկեղեցի, նա պատասխանել է. «Համապատասխան մարդիկ նրանք են, ովքեր  գալիս են այնտեղ: Որքան շատ ես դու անում, այդքան շատ է քեզ Աստված տալիս: Սակայն ես ամեն ինչ ունեմ, ես ինձ համար ոչինչ չեմ ուզում, ես միայն ուզում եմ, որ մեր ժողովուրդն ազատ ապրի, որպեսզի լրագրողները 2-3 հազար դոլար ստանան եւ պատվերով նյութեր չգրեն»,-նշել է Ծառուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ