News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իշխող կուսակցության ներկայացուցիչը չի բացառում Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ  հանձնելու հնարավորությունը։ Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողներին ասել է, որ դա հնարավոր  սցենար է Արցախի անկախության ճանաչման դեպքում։

Ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի դերի եւ ազդեցության շուրջ այսօր բանավիճել են ռուսամետ եւ արեւմտամետ քաղաքական գործիչները։ Ճիշտ է արդյոք, որ Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը հայտարարում է, որ շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, եւ արդյոք Մոսկվան իսկապես ցանկանում է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորում, ինչպես վստահեցնում է։

Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում նկատողություն է արել տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանին։ Իսպանական Corsan Corviam ընկերությունը կրկին ուշացնում է հյուսիս–հարավ մայրուղու շինարարությունը։

Նիստից հետո փոխնախարարը լրագրողներին պարզաբանել է՝ առաջին տրանշում հայտնաբերված թերությունների համար իսպանական ընկերությունը տուգանվել է, խնդիրներ իսկապես կան, սակայն ընկերության հետ պայմանագիրը լուծարել կառավարությունը չի պատրաստվում։

Վերահսկիչ պալատը ուսումնասիրել է հանգստյան տներում եւ հյուրանոցներում ու պարզել, թե պետծառայողների սոցփաթեթներով որքան գումարի չարաշահումներ են թույլ տրվել։ Հիշեցնենք, որ հանգստի բաղադրիչը կասեցվեց, երբ պարզվեց, որ պետծառայողները այդ գումարներով ոչ թե հանգստանում են, այլ տուրօպերատորների հետ պայմանավորվում են, պետությունը գումարը փոխանցում է տուրօպերատորին, որն այն կանխիկացնու, է եւ կիսվում իրենց մոտ չհանգստացած պետծառայողների հետ։ Իշխան Զաքարյանն այսօր ներկայացրել է չարաշահումների վերաբերյալ առաջին տվյալները։

Ի դեպ, անվճար հայտարարությունների կայքում՝ list.am-ում, հայտնվել է հայտարարություն սոցփաթեթների վաճառքի մասին։ Ըստ հայտարարության՝ 72 հազարանոց սոցփաթեթը վաճառվում է 50 հազար դրամով, առկա է 4 փաթեթ:

Տուրիզմի ոլորտի մասնագետները համաձայն չեն սոցփաթեթից հանգստի բաղադրիչը հանելու Կառավարության որոշման հետ։ Եթե չարաշահումներ են հայտնաբերել, պետք է վերացնեին դրանք, ոչ թե մարդկանց զրկեին հանգստանալու հնարավորությունից՝ կարծում է Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Մասնագետներն անհանգստացած են՝ այս որոշումից կտուժի ներգնա տուրիզմը, որն այնքան էլ լավ վիճակում չէ։ Տուրիստական ընկերություններին մտահոգող մյուս խնդիրը ավիատոմսերի բարձր գներն են: Շուկայում գները շարունակում են թելադրել ռուսական ավիաընկերությունները, իսկ «Արմենիա» ավիաընկերությունից դեռ երկար ժամանակ կպահանջվի ռուսական ընկերություններին մրցակից դառնալու համար։

Ի դեպ, ռուսական մենաշնորհի հետեւանքները ակնհայտ դարձան հատկապես Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո, երբ դեպի Ռուսաստան բոլոր ուղղություններով ավիատոմսերի գները կրկնակի բարձրացան։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն հայտարարել է, որ այդ առնչությամբ պարզաբանում է պահանջել ռուսական ընկերություններից:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողներին ծանոթացրել է իրենց ընտանեկան բյուջեի գոյացման մանրամասներին։ Լրագրողները նկատել են՝  նախարար դառնալուց հետո Մուրադյանի ներկայացրած հայտարարագրերում աճել է նվիրատվությունների չափը։ Նախարարը բացատրել է՝ ով եւ ինչ առիթներով իր ընտանիքին նման խոշոր գումարներ նվիրում։

Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է Ատոմակայանում աղմկահարույց չարաշահումների գործով քննությունը։ Պարզվել է, որ ատոմակայանի գլխավոր տնօրենը ղեկավար կազմի մի խումբ աշխատակիցների հետ ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ եւ գնումների գործընթացքում կատարել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով 783 միլիոն 586 հազար դրամի վնաս: Վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործն ուղարկվել է դատարան:

Սյունիքի մարզի «Արեւիկ Ազգային Պարկի» հարակից տարածքում նախօրեին հրդեհ է բռնկվել, որը մեկ օր անց՝ հուլիսի 14–ի երեկոյան դեռ չէր մարվել։ Հրշեջների աշխատանքը խոչընդոտում են տեղանքի դժվարամատչելիությունը եւ ուժեղ քամին։ Կրակի տարածման մակերեսը հասել է 200 հեկտարի։ Հրշեջներին օգնության են հասել գյուղացիներն ու զինծառայողները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ