Lragir.am լրատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը, որտեղ նշում է, որ Սարի թաղում բռնություն կիրառած քաղաքացիական հագուստով անձանցից մեկի կողմից ինքը Facebook սոցիալական կայքում սպառնալիքներ է ստացել։
Հաղորդագրությունում ասվում է.
«Հարգելի ՀՀ ոստիկանություն ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին, որտեղ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտնաբերվել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր բռնություն են կիրառել եւ սադրել են Հուլիսի 29-ին սարի թաղում, դաժան ծեծի ենթարկելով քաղաքացիներին: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր «Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները եւ բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ»:
Սույն նամակով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հայտաբերվել Է բռնություն կիրառած և սադրանքներ հրահրած անձը, նա Վլադիմիր Գասպարյանի անվտանգության աշխատակից Գագո Զոհրաբյանն է https://www.facebook.com/profile.php…: Լուսանկարները հրապարակել եմ, որպեսզի տեղեկացնեմ հանրությանը սույն անձի մասին: Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան էջում Գագո Զոհրաբյանի նկարի տակ ստացել եմ սպառնալիքներ,Պավել Սասունյանի կողմից: Պահանջում եմ իմ անվտանգությունը ապահովելու նկատառումներով բացահայտել սույն անձին և պատասխանատվության ենթարկել:
Կից ուղարկում եմ ձեզ կայքի լուսանկարները, ինչպես նաև կցում եմ սպառնալիք պարունակող գրառման մասին փաստող լուսանկար:
Հարգանքներով Թեհմինե Ենոքյան»:
.jpg)
.jpg)
.jpg)





























