News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 5-ի երեկոյան ազատ է արձակվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալված երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: Լուսինե Սահակյանի խոսքով՝ Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայությաքն պատճառաբանությամբ:  

Այսօր առավոտյան «Էրեբունի» հիվանդանոցի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ իրենց զորակցությունը հայտնելու հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռերի» երեք անդամներին: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռերի» 4 անդամների առողջության առնչությամբ: «Էրեբունի» հիվանդանոցի դիմաց ցուցարարների հետ զրուցել է հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը, որը տեղեկացրել է, որ Թաթուլ Թամրազյանին եւ Արմեն Լամբարյանին վիճակը լավացել է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ, իսկ Սեդրակ Նազարյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակում դրական տեղաշարժ կա: Մանուկյանը վստահեցրել է նաեւ, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժվողները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ 

Թաթուլ Թամրազյանին եւ Արմեն Լամբարյանին Վերակենդանացման բաժանմունքց հիվանդասենյակ տեղափոխվելուց անմիջապես հետո առաջադրվել է մեղադրանք։ Նրանց տարել են դատարան՝ նրանց նկատմամբ  խափանման միջոցը որոշելու համար: Արմեն Լամբարյանին դատարան են մտցրել պատգարակով, կալանավորելուց հետո տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց։ Մինչեւ այդ Լամբարյանը հայտարարել էր , որ պահանջում է  պատասխանատվության ենթարկել իր դեմ մահափորձ կատարողին: Հիշեցնենք, որ Արմեն Լամբրյանը վիրավորվել եւ ՊՊԾ տարածքից դուրս էր բերվել  հուլիսի 29-ին:

Նախօրեին հիվանդանոցից դուրս է գրվել 17-ամյա Սայադ Հարությունյանը, որը հուլիսի 29-ին Սարի թաղի դեպքերի հետեւանքով զրկվել էր աչքից: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը, որտեղ բուժում էր ստանում Սայադը, ստանձնել է 17-ամյա պատանու բուժման բոլոր ծախսերը եւ արդեն պատվիրել է աչքի պրոթեզը:

Մայրաքաղաքի հիվանդանոցներում այս պահին բուժում է ստանում Սարի թաղի դեպքերից տուժած 12 մարդ՝ այդ թվում մեկ լրագրող: Հուլիսի 17-ին վիրավորված Գագիկ Մկրտչյանի վիճակը շարունակումէ մնալ ծանր: «Սասնա ծռեր» խմբի անդամներից քաղաքացիական հիվանդանոցում բուժում է ստանում միայն հուլիսի 31-ին ՊՊԾ տարածքում վիրավորված Սեդրակ Նազարյանը:

Շամշադինում դիրքեր գնալու ճանապարհին վթարի է ենթարկվել զինծառայողներին տեղափոխող մեքենան, ինչի հետեւանքով մահացել է ժամկետային զինծառայող 19-ամյա Դավիթ Սաֆարյանը: Դավիթը Երեւանի բնակիչ էր, 6 ամսվա զինծառայող

Խոշոր վթար է տեղի ունեցել Դավիթաշենում։ Տաքսի ծառայության մեքենան բախվել է «Մերսեդեսին», որը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել կանգառում՝ վրաերթի ենթարկելով քաղաքացիների։ Երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից մեկը՝ 30-ամյա պատմաբան, երաժիշտ Կարո Ժամհարյանը, մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Իրանի տարածք: Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանն ասել է, որ այսօր Իրանի բոլոր սահմանային անցակետերին համապատասխան հրաման է տրվել

Երեւանում օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +20+22, իսկ վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ