«Սասնա ծռերին» օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի 6 անչափահաս երեխաները նրան կալանավորելուց հետո փողոցում հայտնվելու վտանգի առջեւ են հայտնվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մհեր Մազմանյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված է, որ եթե մարդուն ազատությունից զրկում են, ապա պետությունը պետբյուջեից գումար պետք է հատկացնի նրա ընտանիքին : Հիմա 6 երեխա դրսում հայտնվելու վտանգի տակ են, իրենք վարձով են բնակվում, անգամ հացի փող չունեն»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ Մհեր Մազմանյանին եւս մեղադրանք է առաջադրվել՝ հիմնվելով հեռախոսազանգի վրա: